Մարտի 23-ին, ժամը 11-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ավազի հանքում «T-130» տրակտորը քարշակել է «ՄՈԱԶ» տիպի տեխնիկան, որի ընթացքում բախվել են իրար, ինչի հետևանքով 1993 թ. ծնված Տարոն Ավետիսյանը, մնալով դրանց արանքում, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն