Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՀ-ը կրկին պատժել է «անորակ» տնտեսագետներին

Մարտ 24,2016 17:08

ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) կրկին հրապարակել է ԲՈՀ-ում չհաստատված կամ մասնագիտական խորհուրդների կրկնական քննարկման վերադարձված 23 աշխատանքների ցանկը:

Այս տարվա մարտի 16-ի դրությամբ՝ 2 անորակ աշխատանք իրավաբանությունից է, 9 աշխատանք տնտեսագիտության ոլորտից, 1-ը լեզվաբանությունից, 5-ը բժշկությունից, 1-ը կենսաբանությունից եւ 4-ը մանկավարժությունից:

Տնտեսագիտության ոլորտը մշտապես ռեկորդակիր է «խոտանված» աշխատանքների առումով: Եվ դարձյալ սահմանված չափանիշներին չպատասխանող աշխատանքների մեծ մասի հասցեատերը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 խորհուրդն է:

Վերջինիս նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը մեկ ամիս առաջ «Առավոտին» տված հարցազրույցում այս առիթով դժգոհել էր, թե զուր են բոլորը մեղքը խորհուրդների վրա բարդում: Նա առաջարկել էր դժվարացնել հայցորդ ձեւակերպելու կարգը եւ մուտքը դեպի ասպիրանտուրա: Այլապես, Սուվարյանի ձեւակերպմամբ. « Ինչ կա ընդունում ենք, հետո ընկնում կրակը: Դա տհաճ իրավիճակ է ստեղծում»:

Իմիջիայլոց, ԲՈՀ-ի՝ փետրվարի 9-ին հրապարակած «խոտանված» 11 աշխատանքներից 7-ը եւս տնտեսագիտության ոլորտից էին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031