Ս.թ. մարտի 24-ին ստացվել է տեղեկատվություն, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում իբր տեղի է ունենալու պայթյուն: Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում ըստ սահմանված կարգի այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին: Վերջիններս ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ հակազդող գործողությունները:
Տեղեկատվության ստուգելու արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել:
ՔԱԳՎ մամլո քարտուղար