Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու խաղալիքների խանութը չի ընդունել իրանցիներին. «Ա1+» (տեսանյութ)

Մարտ 24,2016 16:42

Հայաստանը պետք է բարձրացնի զբոսաշրջիկների սպասարկման որակը՝ համոզված են իրանցիները:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օրքիդե Աբդին նշեց, որ վաճառողների մեծ մասը անգլերեն չգիտի, բացի այդ, շատ հաճախ ապրանքների վրա փակցված գները ճիշտ չեն լինում եւ դրամարկղում պարզվում է, որ գինը մի քանի անգամ ավել է:

Պարսկաստանում բիզնեսով զբաղվող Օրքիդե Աբդին Հայաստանի մասին շատ էր լսել, ցանկանում էր գալ, սակայն հաջորդ տարի կնախընտրի գնալ այլ երկիր:

Նա նշում է` Հայաստանն անվտանգ երկիր է, սակայն ցամաքային ճանապարհով անցնելու դեպքում խնդիրներ են առաջանում: Օրքիդե Աբդին ընտանիքի եւս 7 անդամներ ստիպված են եղել 4 ժամ մնալ անցակետում:

«Հիմա եթե 10.000 տուրիստ միանգամից մտել է սահման, բնականաբար մենք պետք է կարողանանք նրանց դիմավորենք: Պետք է մաքսատան աշխատողները արձակուրդ չգնան, որ կարողանանք սպասարկել նրանց: Եթե 10.000 տուրիստ գա եւ յուրաքանչյուրը մոտ 1000 դոլար այստեղ ծախսի, սա լինում է 10 մլն դոլար»,- ասաց Հանրային ռադիոյի պարսկերեն հաղորդումների ավագ խմբագիր Տիգրան Դավուդյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031