Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտ Սուքիասյանը ցուցմունքում պատմեց, թե ինչ է Փայլակ Հայրապետյանն իրեն խնդրել. «Օֆշորի գործ»

Մարտ 24,2016 16:33

Այսօր «օֆշորի» գործով դատական նիստին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում խաբեության եւ փողերի լվացման մեջ մեղադրվող Աշոտ Սուքիասյանը ցուցմունք տվեց:

Նա բոլորովին այլ կերպ ներկայացրեց իր եւ տուժող Փայլակ Հայրապետյանի ծանոթությունը, հանդիպումը:

Փայլակ Հայրապետյանը պատմում էր, որ կառավարական ժողովին Աշոտ Սուքիասյանն ընդմիջմանը մոտեցել է իրեն ու խնդրել համագործակցել:

Ashot_Suqiasyan_6

Իսկ Աշոտ Սուքիասյանը պատմեց, թե  ինչպես է Փայլակ Հայրապետյանն անընդհատ մարդ ուղարկել՝ Սասուն Նազարյանին, խնդրել, որ իր հետ գործ անի, բիզնես սկսի ու կառավարական ժողովին էլ Փայլակ Հայրապետյանն է մոտեցել իրեն «Ասեց՝ տղա ջան, ինչի՞ ես Սասուն Նազարյանին մերժում: Ասեց՝ կարո՞ղ ենք հանդիպել, ես քո մասին շատ լավ բաներ եմ լսել, տեղյակ եմ ով ես, ինչ գործեր ես արել»:

Փայլակ Հայրապետյանն անընդհատ տեղից ասում էր՝ «Սո՛ւտ ա ասում, չե՞ս ամաչում, լրիվ սուտ ա»:

Աշոտ Սուքիասյանի ներկայացմամբ՝ Փայլակ Հայրապետյանն է հատուկ պլանավորված այդ ժողովին իրեն մոտեցել. «Ես հետագայում իմացա, որ էդ ժողովին իրեն չէին հրավիրել, իր նախաձեռնությամբ էր եկել: Հայրապետյանն ասաց, թե ինչպես է 8 տարի առաջ տղային կորցրել, տղայի արձանն է կառուցել, ասեց, որ շենքեր ունի, տարբերակներ մտածենք համագործակցելու: Ասաց՝ շենքերի հետ փոխանակում անենք, ասեցի՝ բացառվում է»:

Հետո պատմեց, թե ինչպես է իր գլխին դժբախտութուններ եկել, մահացել է հայրը, մայրը, տղայի հետ է դժբախտ դեպք պատահել ու այդ ամբողջ ընթացքում Փայլակ Հայրապետյանն ամենամտերիմ ընկերոջ պես իր կողքին է կանգնել, փարատել վիշտը. «3-րդ հարկից տղայիս գցել էին՝ սպանելու նպատակով, իհարկե: Ամբողջ մարմինը փշուր-փշուր էր եղած, Աստված կյանքը փրկեց: Հայրապետյանը գիշեր-ցերեկ մոտս էր: Հայրս հանկարծամահ եղավ, շատ ծանր վիճակի մեջ էի, հորս հետ շատ կապված էի: Էդ վիշտը չմոռացած՝ մայրս մահացավ, մի շաբաթվա մեջ տարօրինակ հիվանդությամբ հիվանդացավ ու մահացավ: Հայրապետյանը հաճախ գալիս, մխիթարում էր եւ ես հոգուս պարտքը համարեցի Հայրապետյանին օգտակար լինել: Ինքն էլ ասում էր՝ տղա ջան, մենակ դու ինձ կարող ես օգնել, բարեկամներս ինձնից երես են թեքել, ասում են՝ դու միֆ ես, փուչիկ ես եւ այլն»:

Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում Փայլակ Հայրապետյանն ասաց, որ այն, ինչ պատմեց Աշոտ Սուքիասյանն, ամբողջովին հորինված է, ոչ մի նման բան չի եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031