Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրական oրենսգրքի փոփոխության միասնական պահանջին միացան 26 ՀԿ և աջակցեցին 11 կուսակցություններ

Մարտ 24,2016 16:22

Մարտի 22-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման» տարածած Ընտրական օրենսգրքի 5 հիմնական միասնական պահանջների մասին հայտարարությանը վերջի երկու օրում միացել են ևս շուրջ 20 կազմակերպություններ և ի լրումն դրան աջակցող 8 կուսակցությունների, ևս 3 կուսակցություն սատարել են այդ 5 պահանջները:

Մասնավորապես, խոսքը գնում է «Քաղաքացիական Պայմանագիր», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունների մասին:

Հիշեցնենք, որ նշված ՀԿ-ները համարում են, որ ընտրական գործընթացի որակական փոփոխություն կարող է լինել միմիայն այն դեպքում, եթե օրենսգրքում ներառվեն (փոփոխվեն) հետևյալ կարևորագույն մեխանիզմները (բոլոր 5-ը)՝

 

  1. Ընտրողների կողմից ստորագրված և լրացված ցուցակների հրապարակում։

 

  1. Ընտրողների ցուցակների մաքրում՝ հարևան Վրաստանում կատարված մոդելով: Մասնավորապես, պետք է պարզվեն հանրապետությունում չգտնվող քաղաքացիները և ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց լինի առանձին նշում՝ հանրապետությունից բացակայելու մասին:

 

  1. Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով, բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը։

 

  1. Ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն 5 որակյալ տեսախցիկներով՝ որպես պետության պարտականություն: Տեսախցիկների տեսադաշտում կլինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեաթերթիկների հատկացման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը:

 

  1. Ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերևացող թանաքով) կարգի ներդրում։

 

Այսպիսով, այս պահանջին միացել են հետևյալ կազմակերպությունները՝

 

  • «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ
  • Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  • «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • «Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ
  • «Իրավունքի Եվրոպա» միավորում ԻՀԿ
  • «Էլեկտրիկ Երևան» ՀԿ
  • Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմ
  • Երևանի Մամուլի Ակումբ
  • «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  • Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
  • «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  • Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
  • «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
  • «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
  • «Ներուժ» կրթամշակութային ՀԿ
  • «Քաղաքակրթությունների երկխոսություն» ՀԿ
  • «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
  • Կանանց աջակցման կենտրոն
  • «Հայ կին» աջակցություն ժողովրդավարությանը ՀԿ
  • Քաղաքացիական հասարակական կենտրոն ՀԿ
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
  • «Ժողովրդավարություն և ազատականություն» ՀԿ
  • «Վերնատուն» ՀԿ
  • «ՀՀՇ» ՀԿ
  • «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ

Իսկ պահանջին աջակցության մասին հայտնել են հետևյալ կուսակցությունները՝

  • «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն,
  • «Հայկական Վերածնունդ» կուսակցություն,
  • «Ժառանգություն» կուսակցություն,
  • «Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն,
  • «Ազատություն» կուսակցություն,
  • «Հայաստանի Ժողովրդական» կուսակցություն,
  • «Հայոց Համազգային Շարժում» կուսակցություն,
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (վերապահումով՝ մատների թանաքոտման հետ),
  • Քաղաքացիական Պայմանագիր կուսակցություն (3-րդ և 5-րդ կետերի հետ լրացուցիչ հավելյալ մեկնաբանություններով),
  • «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն,
  • «Առաքելություն» կուսակցություն

 

Պահանջների հիմնավորումները կգտնեք այստեղ:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031