Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյան. «Ոստիկանները կնոջս գցել էին գետնին`մի հինգ ոստիկան շրջապատած…»

Մարտ 24,2016 16:18

«Կինս պլակատ էր բռնել, ընկել էր գետնին…ոստիկանները կնոջս գցել էին գետնին`մի հինգ ոստիկան շրջապատած, ոտի տակ էր ընկնում, ես այդ ժամանակ հասա վրա, որպեսզի չհարվածեն, չխփեն: Այդ ոստիկաններին կարողացա մի րոպե հրել, բայց իրենց դա դուր չեկավ եւ ինձ բերման ենթարկեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարոն Եղնուկյանը, որն արդեն ոստիկանության բաժանմունքից ճանապարհվել էր հիվանդանոց:

Միջադեպը տեղի է ունեցել Մաշտոցի պուրակի դիմաց տեղի ունեցած ցույցի ժամանակ: Կարո Եղնուկյանի կինը «Հայ կանանց ճակատ»-ի անդամ է։ Բերման են ենթարկվել մեկ տասնյակից ավելի ակտիվիստներ:

Արդեն ոստիկանական բաժանմունքում Կարո Եղնուկյանն իմացել է, որ կինը գլխին հարված է ստացել, գլխի վրա պատռվածք կա. «Հիմա հիվանդանոցում է, հետազոտություն են անում`տեսնենք, թե ինչ կասեն: Ինքը երկար ժամանակ ուշքի չէր գալիս, որովհետեւ զանգեցի, չէր կարողանում հետս խոսել»:

Ոստիկանության բաժանմունքում Կարո Եղնուկյանը բացատրություններ չի տվել, ոչ էլ իրեն են բացատրել, թե ինչի՞ համար է բերման ենթարկվել. «Ասեցի`շուտ թողեք`գնում եմ հիվանդանոց: Իրենց սահմանափակված բանով ինձ ավելի շուտ ազատեցին: Մեկ-մեկուկես ժամ էնտեղ էի»:

Մյուս բերման ենթարկվածներից Կարո Եղնուկյանը տեղեկություններ չունի. «Միտքս ու սիրտս միայն հիվանդանոց հասնելն էր»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ոստիկանության բաժանմունքում էին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031