Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը չընդունեց կոնդեցիներին

Մարտ 24,2016 15:54

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր կառավարության շենքի մոտ Կոնդի՝ իրացման գոտու բնակիչները բողոքի ակցիա էին անում. նրանք պահանջում էին ՀՀ վարչապետի հետ հանդիպում: Կոնդեցիներն այսօր փորձեցին փակել Տիգրան Մեծ փողոցը, սակայն ոստիկանները կանխեցին նրանց մտադրությունը:

Վարչապետն այդպես էլ չընդունեց կոնդեցիներին, որոնք հեռացան կառավարության շենքի մոտից, սակայն վստահեցրին, որ չեն դադարեցնելու բողոքի ակցիաները, դիմելու են ծայրահեղ քայլերի:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Կոնդի բնակչների հետ պայմանագիր է կնքվել, որպես հանրային գերական շահ իրացվել են նրանց տները. 214 ընտանիքի, ըստ կառուցապատողի հետ կնքած պայմանագրի, տները քանդելուց 2 տարի հետո կառուցապատողը պետք է տեղում կառուցվող շենքերում բնակարաններ հատկացներ: Արդեն 8 տարի է, ինչպես բնակիչներն են ասում՝ ո՛չ կառուցապատողը կա, ո՛չ իրենց բնակարանները:

Կոնդեցիների պատմելով՝ վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանն իրենց հետ հանդիպումների ժամանակ ասել է. «Փող չկա, մենք պատասխանատու չենք: Խելացի լինեիք՝ գումարը վերցնեիք, բնակարանային պայմանագիր չկնքեիք: Դատարան էլ դիմեք, մենք պատասխանատու չենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031