Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օֆշորի գործ». Աշոտ Սուքիասյանը Աֆրիկայի կառավարությունից «տակից» փաստաթղթեր է բերել դատարան

Մարտ 24,2016 15:46

Այսօր «Օֆշորի» հայտնի գործով դատական նիստին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը դատարանին ներկայացրեց նոր փաստաթղթեր, տեղեկանքներ՝ Աֆրիկայի նախարարություններից: Այդ տեղեկանքներում հաստատում էին, որ Աշոտ Սուքիասյանը Աֆրիկայում ունեցել է տեխնիկա, սարքավորումներ:

Ashot_Suqiasyan_3«Էդ դակումենտները մեզ հետ բոլորովի՛ն կապ չունի: Ինչ ունեցել, չի ունեցել՝ մե՞զ ինչ, իմ գույքը թող չվերցներ: Թեկուզ 100 հազար հատ մեքենա սարքավորումներ ուներ, մե՞զ ինչ: Թող իմ 9 մլն դոլարին տեխնիկա վերցներ, մենք այսօր դատարանում չէինք լինի: Հետո Կճոյանի ու վարչապետի ստորագրությունը մի ամբողջ երկիր էս 2 տարի է՝ չի կարողանում ճշտի, էդ ո՞նց եղավ Աֆրիկայից «հավաստի աղբյուրներից» մեքենա- սարքավորումների տեղեկանք բերին»,- առարկեց տուժող Փայլակ Հայրապետյանը:

Paylak_HayrapetyanՏուժողի փաստաբան Շալիկո Փիրուզյանն էլ ասաց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթուղթը գործում որեւէ հիմք չի կարող հանդիսանալ:

Ofshori_datԴատավոր Վարդան Գրիգորյանն ասաց, որ դատարանը նպատակահարմար է գտնում համեմատել դրանք գործում առկա թղթերի հետ եւ նոր միայն հաջորդ նիստում անդրադառնալ դրանք քրգործում կցելու մասին իր դիրքորոշմանը:

Դատավորը հարցրեց՝ այս փաստաթղթերը հասցեագրված են Քննչական գլխավոր վարչությանը, հետաքրքիր է, թե ո՞նց է ձեր ձեռքն ընկել, պաշտպանական կողմը ո՞նց է սա ստացել:

Ashot_Suqiasyan_4Պաշտպան Յուրիկ Խաչատրյանն էլ պատասխանեց. «Փաստաթղթում կա կառավարության մեյլը, հեռախոսահամարը, եթե դատարանը կասկածանքներ կունենա, կարող են ճշտել: Այս գործը վարող քննիչն ասեց, որ քանի որ քննություն ավարտվել է, այդ թղթերը տրամադրենք դատարան: Քննչականը հանձնարարական էր ուղարկել Աֆրիկա, պատասխան չէր գալիս: Մենք էլ միջնորդել ենք, մարդիկ ենք մեջ գցել Աֆրիկայում, որ գնային տեղեկանային՝ ինչու չեն ուղարկում պատասխանը»:

Դատավորն արձագանքեց. «Էնտեղ է՞լ ա տենց, տակի՞ց են տալիս ամեն ինչ»:

Ashot_Suqiasyan_5Տուժողի փաստաբանը ներկայացրեց «Ամերիաբանկի» տեղեկանքը, որ Աշոտ Սուքիասյանի հաշվին 2014-ի տարեսկզբին ցույց է տրված, որ եղել է 2 մլն 400 հազար դոլար: Նույն գումարը ավելանում է 2015 –ի սկզբին ու 2015-ի վերջում արդեն ցույց է տրվում 4 մլն 743 հազար դոլար: Պաշտպան Յուրիկ Խաչատրյանն ասաց, որ տեսեք, Աշոտ Սուքիասյանի հաշվի վրա գումար է եղել, հետեւաբար այդ գումարների առկայութամբ ինչպե՞ս են Աշոտ Սուքիասյանին խաբեության համար մեղադրանք առաջադրել:

Դատավորն արձագանքեց. «Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրված ոչ թե բանկի գումարները չվճարելու, այլ Փայլակ Հայրապետյանի՝ առանձնապես խոշոր չափերի գույքին խաբեությամբ տիրանալու, այնուհետեւ նաեւ փողերի լվացման եւ հարկերից խուսափելու համար: Որեւէ տեղ մեղադրանքում չկա, որ ձեր պաշտպանյալը բանկի տոկոսները չի վճարել եւ նրան մեղադրել են»:

Դատավորն ասաց, որ մտադիր է բանկի աշխատակիցներին հրավիրել դատարան՝ հարցաքննության. «Կհարցաքննվեն բանկի աշխատողները, այդ դեպքում նոր դատարանը կանդրադառնա այս փաստաթղթերը ապացույց ճանաչելու խնդրին»:

Այսօր «օֆշորի գործով» ավարտվեց ապացույցների փուլը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031