Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն այս պահին ոստիկանության կենտրոնի բաժնում է։ «Ոստիկանների հետ հրմշտոցի ժամանակ ես փորձում էի կնոջս օգնել, այդ ժամանակ ինձ բերման ենթարկեցին»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։ Պարոն Եղնուկյանը հրաժարվում է բաժնում որևէ բացատրություն տալ։
Մաշտոցի պուրակի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ Կարո Եղնուկյանի կնոջը ոստիկանը հարվածել էր։ Վերջինս հանդիսանում է «Հայ կանանց ճակատ»-ի անդամ։
Պարոն Եղնուկյանը հայտնեց, որ կնոջ գլուխն արյունոտված է, նրան այժմ տեղափոխում են Մասիվի հիվանդանոց։ «Ինձ շուտով բաց կթողնեն, ես գնալու եմ այնտեղ»,-ասաց պարոն Եղնուկյանը։
Մաշտոցի պողոտայից բերման է ենթարկվել 14 քաղաքացի՝ այդ թվում Սյուզի Գեւորգյանը, Գագիկ Եղիազարյանը, Հովհաննես Ղազարյանը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում