Լրահոս
Օրվա լրահոսը

Զ. Փոստանջյանի կոչը քաղաքացիական հասարակությանը

Մարտ 24,2016 14:59

Սույն թվականի փետրվարի 29-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, պարզելու՝ թե ինչու՞ Հայաստանը չի ստորագրում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) (այսուհետ` Կոնվենցիա), քննարկումների ի՞նչ փուլում է գտնվում Կոնվենցիային միանալու հարցը, ի՞նչ խոչընդոտներ են առկա Կոնվենցիան ստորագրելու և վավերացնելու համար և ե՞րբ է նախատեսվում Կոնվենցիայի ստորագրումը և վավերացումը:
Ի պատասխան Զ. Փոստանջյանի հարցման՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը մոտ ժամանակներում կնախաձեռնի փաստաթղթի ստորագրումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանը, մտահոգ քաղաքացիներին, ովքեր պայքարում են բռնության կանխարգելման համար` միավորել ուժերը հիշյալ հարցի շուրջ, ցուցաբերել ակտիվություն և ուշադրություն՝ Կոնվեցիան շուտափույթ ստորագրելու համար:

 
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031