Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Եվրոպան ուտելու է այն ճաշը, որը ինքն է եփել» (Տեսանյութ)

Մարտ 24,2016 13:55

«Կարծում եմ՝ եվրոպական հատուկ ծառայությունները տեղյակ էին»,- մարտի 24-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նա նկատեց, որ ահաբեկչության նախորդող օրը Ֆրանսիան հայտարարել է, որ ուժեղացնում է հսկողությունը Բելգիայի հետ սահմանում: Նա կատարվածը պայմանավորում է Ռուսաստանի՝ Սիրիայից զորքերը դուրս բերելու հետ. «Կարծում եմ՝ աշխարհը պայմանավորվել է, ես նկատի ունեմ աշխարհաքաղաքական կենտրոնները՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Եվրոպա: Պայմանավորվածության արդյունքում Ռուսաստանը հանեց զորքը, պայմանավորվել է ահաբեկչության դեմ պայքարի պայմանով: Այսինքն՝ ինչպես ժամանակին Սեպտեմբերի 11-ից հետո սկսվեց Ալ-Քաիդայի դեմ պայքարը աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, նույնպես հիմա կսկսվի: Քաղաքական լարվածությունը, ես նկատի ունեմ միջպետական, Ռուսաստանի դեմ կթուլանա դրա հետեւանքով, որովհետեւ համար մեկ թշնամին կրկին կդառնա ոչ թե Ռուսաստանը, այլ այսպես կոչված՝ ահաբեկչությունը, ինչպես եղավ 2000-ականների սկզբին»:

Կարեն Քոչարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գերմանական երեք հողերում ՏԻՄ ընտրություններում հաղթել են նացիոնալիստական բնույթի ուժերը: Ըստ նրա, իսլամի ներխուժումը Եվրոպա՝ բերում է նացիոնալիստական ուժերի բավականին լուրջ զարգացման. «Եվրոպան ուտելու է այն ճաշը, որը ինքն է եփել, բայց, ցավոք, նրա հետ միասին այդ ճաշը ուտելու են բոլորը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031