Այսօր կառավարության նիստից հետո, երբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դուրս եկավ կառավարության շենքից, նրան շրջապատեցին մի խումբ քաղաքացիներ եւ ամեն մեկը տարբեր հարցեր էր բարձրացնում: Քաղաքացի Անդրանիկ Դեմիրճյանը պահանջում էր, որպեսզի Թաթոյանը պաշտպանի իր իրավունքները, որովհետեւ իրավապահ մարմինները անարդար են վարվել իր հետ: Թաթոյանը փորձում էր քաղաքացուն ներկայացնել իր լիազորությունները, իսկ քաղաքացին հիշեցրեց նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանին, որն, ըստ քաղաքացու՝ փորձում էր օգնել նրան:
Մեկ այլ քաղաքացի էլ դիմեց Թաթոյանին՝ «Գեւորգ Սաֆարյանի կալանքը երկարացրին, դուք ինչո՞ւ եք լռում»: Մարդու իրավունքների պաշտպանը վստահեցրեց, որ ինքն իրավունք չունի խառնվելու դատարանի որոշմանը: Քաղաքացիները արձագանքեցին՝ ուրեմն հրաժարական տուր: Թաթոյանն այլեւս չշարունակեց զրույցը եւ հեռացավ: Քաղաքացիները նրա հետեւից գոռում էին՝ «Բա դու նամուս ունե՞ս»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ