«Լրատվության մեջ թյուրիմացությունը կայանում է նրանում, որ ստացված հրավերը վերաբերում է նրան, որ մայիսի 23-ից 28-ը ԱՀԿ-ի համաշխարհային վեհաժողովին լինելու եմ համանախագահող ընդամենը 7 օրվա ընթացքում»,- ասաց Արմեն Մուրադյանը՝ կառավարության այսօրվա նիստից հետո պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են լուրերը, որ նա ազատվելու է նախարարի պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:
Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ նախարարի պաշտոնից ազատման եւ Հայաստանի առողջապահության նախարար նշանակվելու առնչությամբ հարցին Արմեն Մուրադյանն այսպես արձագանքեց. «Որևէ մեկնաբանություն չունեմ, քանի որ առաջին անգամ ձեզանից լսեցի»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ