Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը քննարկելու նպատակով նախօրեին ՀՀ ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ, մի քանի անգամ հնչած բողոքներից մեկը վերաբերում էր խորհրդարանական ընտրությունների առաջարկվող կարգին: Սակայն իրականությունն այն է, որ ԸՕ նախագծով առաջարկվող մոտեցումներից միակը, որն իրականում լավն է եւ կարող է նպաստել Հայաստանում քաղաքական դաշտի զարգացմանը, ԱԺ ընտրություններին կուսակցությունների մասնակցության առաջարկվող համակարգն է:
Մարդ-կուսակցություն ներկայացնող բանախոսներից մի քանիսը լսումների ժամանակ պնդեցին, որ խորհրդարանի ընտրությունները պետք է կազմակերպվեն համամասնական ընտրակարգի ավանդական տարբերակով։ Այսինքն՝ խոսքը մինչ այս Հայաստանում կիրառված համակարգի մասին է, որի ժամանակ համամասնական ընտրակարգի դեպքում հանրապետությունը դառնում է մեկ ընտրատարածք, եւ ընտրողը քվեարկում է ընդհանուր կուսակցության օգտին։ Եթե տվյալ կուսակցությունը հաղթահարում է անցողիկ՝ 5 տոկոսի շեմը, ապա մանդատները համամասնական ցուցակի թեկնածուներին տրվում են հերթականությամբ։
Նշենք, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններից պահանջվում է նվազագույնը 25 թեկնածուներից բաղկացած ցուցակ ներկայացնել, ինչպես նաեւ պարտադիր ապահովել, որպեսզի թեկնածուների յուրաքանչյուր տասնյակում առնվազն երկուսը լինեն կանայք։ Այս հին համակարգով կուսակցության ղեկավարը կամ ղեկավար անձինք հնարավորություն ունեն միանձնյա որոշել, թե ովքեր պետք է լինեն համամասնական ցուցակի անցողիկ տեղերում, այսինքն՝ նրանք են որոշում, թե ով պետք է պատգամավորի մանդատ ստանա, իսկ ովքեր ընդամենը ֆոն ապահովեն:
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում