Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Խուրշուդյան. Ապագայի գնահատականը, որ «Մուդիսը» միշտ տալիս է, Հայաստանի դեպքում բացասականից դարձավ կայուն. «168 ժամ»

Մարտ 24,2016 12:28

Օրերս «Մուդիս» վարկանիշային հեղինակավոր գործակալությունը Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը 833-ից իջեցրեց 81։ «Մուդիսը» որպես ՀՀ հիմնական ռիսկեր, նշել է արտաքին կախվածության ավելացումը, տրանսֆերտների նվազումը, արտաքին ներդրումների համար անկայուն հեռանկարի առկայությունը, բյուջետային ցուցանիշների վատթարացումը, պետական պարտքի ավելացումը։ Այս խնդիրների և դրանց հետևանքների մասին է զրույցը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ։

– Պարոն Խուրշուդյան, ի՞նչ է նշանակում «Մուդիսի» կողմից Հայաստանի վարկանիշի իջեցումը, և ի՞նչ հետևանք այն կունենա։

– Դրա հետևանքը, իհարկե, բացասական է այն առումով, որ Հայաստանի վարկունակությունը նվազել է, թեև փոփոխությունը չնչին է։ Իջեցվել է նաև Հայաստանի 2 բանկերի՝ «Արդշինբանկի» և «ՎՏԲ-Հայաստան» բանկի վարկանիշը, որը պարզապես հետևանք է ՀՀ վարկանիշի իջեցման։ Սակայն այս վարկունակությունը երկարաժամկետ գնահատական է, ոչ թե այս պահի դրությամբ է որոշում, այլ ՀՀ պոտենցիալի գնահատականն է, որտեղ շատ գործոններ են ազդում։ Ի տարբերություն «Մուդիսի»՝ «Ֆիտչը» ՀՀ վարկանիշը վերանայել էր հունվարին և թողել էր անփոփոխ՝ B+։ Այսինքն՝ «Մուդիսը» Հայաստանի դեպքում որոշակի ռիսկեր է գնահատել, որոնք բացահայտվում են Վրաստանի հետ համեմատելիս։

Վրաստանի վարկանիշը «Մուդիսը» նույնն է թողել՝ Ba3։ Հայաստանն ու Վրաստանն ունեին նույն վարկանիշը, բայց, փաստորեն, Վրաստանինը վերանայելով՝ թողել են նույնը, Հայաստանինն իջեցնել են, սակայն, այսպես կոչված, ապագայի գնահատականը, որ «Մուդիսը» միշտ տալիս է, Հայաստանի դեպքում բացասականից դարձավ կայուն, այսինքն՝ կանխատեսում են, որ չի իջնի 61-ից, իսկ Վրաստանինը դրականից դարձավ կայուն, այսինքն՝ եթե նախկինում ակնկալվում էր, որ Վրաստանի վարկունակությունը կաճի, այժմ չի փոխվի և դրական չի դառնա։

Ցուցանիշները համեմատելիս երեւում է, որ Վրաստանի որոշ ցուցանիշներ մեր համեմատ նույնիսկ վատացել են՝ և՛ ազգային արժույթի անկումը, և՛ պարտք/ՀՆԱ հարաբերությունը, և՛ արտաքին առևտրի ցուցանիշները։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031