Կառավարության այսօրվա նիստում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրեց ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2016 թվականի համալիր ծրագիրը հաստատելու մասին նախագիծը: Վարչապետը հետաքրքրվեց՝ նախորդ տարի կոմիտեն իր բյուջեն որքանո՞վ թերակատարեց: «Մոտ 12 տոկոսով»,- եղավ Մարտին Սարգսյանի պատասխանը:
Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե պլանավորած 4 մլրդ 304 մլն դրամը չհավաքագրելու դեպքում ի՞նչ են անելու եւ ասաց. «Կառավարությունից ակնկալիք չունենաք»: Մարտին Սարգսյանն էլ պատասխանեց, որ եթե չկարողանան հավաքագրել, առաջնային խնդիրները կլուծեն, հետո նոր կանցնեն առաջ, երբ որ գումարները հավաքագրվեն, նոր բոլոր ծրագրերը կիրականացնեն:
«Հետո մի մոռացեք, որ անցած տարվա փողերը վերցրել եք հետ վերադարձնելու պայմանով: Հիշեցնեմ ձեզ էլի, ձեզ վնաս է, որ հիշեք, բայց ես հիշեցնեմ ձեզ ևս մեկ անգամ»,- կոպիտ տոնով ասաց վարչապետը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ