Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոտան սիսթեմային» հարկային արտոնություն տրվեց

Մարտ 24,2016 12:06

Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց «Որոտան սիսթեմա» ՍՊԸ-ին հարկային արտոնություն տրամադրել: Ըստ ընդունված որոշման՝ այս ընկերության կողմից վճարվող ավելացված արժեքի հարկի վճարումը 3 տարով հետաձգվում է՝ ապրանքների ներմուծման համար:

Նախագիծը զեկուցող էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ «Որոտան սիսթեման» փոքր հիդրոէներգոկասկադ է կառուցում, նախատեսում է 3.31 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 120.5 միլիոն դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031