Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Մի բան է նստել Մաշտոցի պուրակում, մյուս բան է՝ խաղալ քաղաքական խաղեր»

Մարտ 24,2016 11:55

«Այդ առաջարկը բերեց նրան, որ մեկը մյուսին ձեռք է առնում, մեկը մյուսին մեղադրում է, ի՞նչ միավորման մասին է խոսքը»,- մարտի 24-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում անդրադառնալով ՀԱԿ-ի առաջարկած «4+4+4» ձեւաչափին, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա համարում է, որ միավորում չի կարող լինել, քանի որ երբ ՀԱԿ-ը առաջարկում է, քաղաքացիական հասարակությունը իր մամուլով հայտարարություններ է տարածում, որ ծախված են, Հովիկ Աբրահամյանն է «ոչ»-ի շտաբը ֆինանսավորել. «Ընդհակառակը, դա ավելի մեծ խնդիրների կարող է բերել:

Իհարկե, ինչպես ես հասկացա, այնտեղ կար Ժիրայրը Սեֆիլյան, որը առաջարկել է ճանապարհային քարտեզ, որը ՀԱԿ-ի հետ արդեն պետք է քննարկել, քանի որ «Նոր Հայաստանը», իրենք ապացուցեցին, ես չեմ ասում, որ շատ անլուրջ կառույց է, այսինքն՝ իրենք քաղաքական որեւէ կոմպոնենտ չեն կրում: Որեւիցե անգամ «Ժառանգությունը», որը, թվում էր, թե քաղաքական ինչ-որ ճանապարհ է անցել, գոնե «Ժառանգությունը» պետք է փորձեր այդ քաղաքական կոմպոնենտը ներմուծել այդ կառույց, որովհետեւ մնացածը՝ փաստացի այնտեղ միայն Ժիրայրն է Սեֆիլյան, որ իմ կողմից շատ հարգված անձնավորություն է, ազատամարտիկ է, բայց քաղաքական դաշտում, ինչպես եւ մնացած բոլոր փաստացի ազատամարտիկները կամ կռված տղերքը, որեւիցե անելիք չունեն:

Մնացածն էլ ինչ-որ հասարակական կառույցներ են. մի բան է նստել Մաշտոցի պուրակում, մյուս բան է՝ խաղալ քաղաքական խաղեր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031