Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի վարչապետ. Ցանկանում ենք կարգավորել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները. «Անադոլու»

Մարտ 24,2016 11:48

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, նշել է, որ առաջիկայում Իսրայելի և Թուրքիայի միջև սպասվում են նոր բանակցություններ և հույս է հայտնել, որ այդ բանակցությունները դրական ազդեցություն կունենան երկու երկրների հարաբերությունների վրա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Այս կապակցությամբ մամուլի հաղորդագրություն է տարածել նաև Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը, որի մեջ մասնավորապես ասվում է. «Մենք մշտապես ցանկացել ենք կարգավորել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները և մենք չենք, որ ձախողել ենք այդ հարաբերությունների ընթացքը։ Հնարավորության դեպքում ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները։ Բանակցությունները շարունակվում են և առաջընթաց է գրանցվում։ Առաջիկայում կլինի ևս մեկ հանդիպում և հույս ունենք, որ այդ հանդիպման արդյունքները կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների վերջնական կարգավորմանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Մենք այդ մէկը վաղուց գիտենք -ձեր ինչ հոգը հայոց ցեղասպանութիւնը .

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031