Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի ոստիկանապետից ծեծվածի լեզուն կտրվել է. «Հայկական ժամանակ»

Մարտ 24,2016 11:43

Մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալային միջադեպի հետեւանքով տուժած, սակայն որպես մեղադրյալ կալանավորված Արթուր Գեւորգյանը իրեն մեղավոր չի ճանաչում։

Հիշեցնենք, այդ օրը երեկոյան մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի ռեստորաններից մեկը, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել, ասելով՝ փակ է: Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը։ Արթուր Գեւորգյանը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ։ Այս խոսակցությունը լսելուն պես ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա դաժան ծեծի ենթարկել նրան, հետո էլ երիտասարդի դեմ քրգործ են հարուցել։

Արթուր Գեւորգյանը Ազիզյանի տեղակալի եղբայրն է։ Ի դեպ, Գորիսի ոստիկանապետը Արթուր Գեւորգյանի եղբորն այնպիսի դրության մեջ է դրել, որ նա աշխատանքից ազատման դիմում է գրել։

Հարցերին պատասխանել է Արթուր Գեւորգյանի փաստաբան Համլետ Դավթյանը։

– Պարոն Դավթյան, Արթուրին դատաբժշկական  փորձաքննության ենթարկե՞լ են։

– Որոշումը կայացվել է, դատաբժիշկն էլ նայել է։ Եզրակացությունը դեռ չենք ստացել։

– Ակնհայտ վնասվածքներ ունի՞։

– Հա, լեզուն կտրած էր։

– Ինչպե՞ս թե կտրած էր։

– Հա, իր պատմելով, երբ որ ծնոտին խփել են, կծել է լեզուն։ Բաժին ընդունելուց էլ արձանագրել են, որ ցավեր ունի ծնոտի եւ թոքերի մասում։

– Բացի տեսանյութում առկա դրվագներից՝ ոստիկանությունում է՞լ են ծեծել։

– Այո, դա գործի մեջ չի երեւում, բայց իր ցուցմունքի մեջ կա, որ ոստիկանության բաժնում իրեն հարվածներ են հասցրել ե՛ւ ոստիկանապետը, ե՛ւ դատախազը։

Սյուզան ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ապահով Հայաստանի ՛՛իրավապահները՛՛՝ իրենց տարերքի մեջ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031