Լրահոս
Օրվա լրահոսը

2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ Սուրեն Խաչատրյանի եկամուտները կտրուկ նվազել են. «Հայկական ժամանակ»

Մարտ 24,2016 11:34

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի ու եկամուտների մասին հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ Սյունիքի մարզպետը 2015 թվականին 1 միլիարդ 501 միլիոն եւ 586 հազար 500 դրամ փոխառություն է տվել։

Սուրիկ Խաչատրյանը նախորդ տարվա դրությամբ ունի 7 միլիոն դրամ եւ 3 հազար 825 ԱՍՆ դոլար։ Նա 2015 թվականին միայն աշխատավարձից ստացել է 5 միլիոն 977 հազար 400 դրամ, տված փոխառությունների դիմաց ստացած տոկոսներից՝ 48 միլիոն 388 հազար դրամ, իսկ վարձակալության դիմաց ստացած վճարներից՝ 16 միլիոն 200 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ 2015 թվականին նա ստացել է 70 միլիոն 565 հազար 400 դրամի եկամուտ։ Նկատենք, որ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ Սուրեն Խաչատրյանի եկամուտները կտրուկ նվազել են, նա 2014-ին վարձակալության տված փոխառությունների դիմաց ստացած տոկոսների եւ աշխատավարձի հանրագումարում 215 միլիոն 202 հազար 684 դրամի եկամուտ էր ստացել:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031