«Իրականում չեմ պատկերացնում, թե այդ առաջարկը որքանո՞վ է փոխհատուցում ցուցակների չհրապարակումը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իշխանության առաջարկած այլընտրանքին` քվեարկությունից հետո քվեարկածների ցուցակների հրապարակման փոխարեն հնարավորություն ընձեռել դրանք ստուգել հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Էդմոն Մարուքյանին լրացուցիչ բացատրություններ են պետք:
«Առավոտ» օրաթերթ
23.03.2016