Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոչ ժողովրդավարական պետությունների ոտնձգությունները իրավապաշտպանության և իրավապաշտպանների նկատմամբ

Մարտ 24,2016 11:11

Նորվեգիայի կառավարությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ պետությունների քննարկման է ներկայացրել տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների վերաբերյալ բանաձևի նախագիծ, որն արդեն իսկ աջակցություն է ստացել մի շարք երկրների, այդ թվում՝ Ավստրալիայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Գանայի, Ճապոնիայի և Թունիսի կողմից:

Նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկով են հանդես եկել Չինաստանը, Կուբան, Եգիպտոսը, Պակիստանը և Ռուսաստանը: Նրանք մասնավորապես ներկայացրել են 30 փոփոխություն, որոնք լուրջ վտանգներ են պարունակում իրավապաշտպան գործունեության համար: Մասնավորապես՝ առաջարկվում է վերացնել «իրավապաշտպան» տերմինը, իրավապաշտպանների գործունեության լեգիտիմությունը, ինչպես նաև՝ չաջակցել իրավապաշտպանների պաշտպանությանը հետապնդումներից և հարձակումներից: Բանաձևի նախագիծը քվեարկության է դրվելու 2016 թ. մարտի 23-24-ը:

Այն երկրներում, որոնք առաջարկում են վերոնշյալ փոփոխությունները, մարդու իրավունքների վիճակը գտնվում է բավականին վատ վիճակում, մասնավորապես՝ Չինաստանում, սկսած 2015թ. հուլիսից շուրջ 300 լրագրողներ, իրավաբաններ և իրավապաշտպաններ են կալանավորվել, իսկ Եգիպտոսը ձգտում է կասեցնել անկախ իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը:

Այս կապակցությամբ ավելի քան 100 կազմակերպություն ողջ աշխարհից բաց նամակ են հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ առաջարկվող բացասական փոփոխությունները մերժելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը պատկանում է այն երկրների թվին, որը ընդունել է իրավապաշտպանների վերաբերյալ մի շարք բանաձևեր: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ևս մերժել առաջարկվող բացասական փոփոխությունները և հաստատել նախագիծը այնպես, ինչպես կա:

 
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031