Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Եվրամիություն հարաբերության ամուր ապագայի բանալին. «Ժամանակ»

Մարտ 24,2016 11:02

«Ես վստահ եմ, որ մենք կունենանք լավ փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթում ոչինչ չկա, որը կբարդացնի Հայաստանի կյանքը Եվրասիական տնտեսական միության կազմում»: Սրանք Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքերն են, որ նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին՝ կապված Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթի հետ: Ըստ Սվիտալսկու՝ այդ փաստաթղթի կապակցությամբ չի կրկնվի այն, ինչ եղավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին:

Սա, իհարկե, ոգևորիչ է, որ Հայաստանը չի կանգնի երկրորդ սեպտեմբերի 3-ի առաջ: Սակայն, միևնույն ժամանակ, երկու հանգամանք առաջ են բերում էական հարցեր: Նախ՝ ինչո՞ւ է Հայաստանի ու Եվրամիության միջև նոր փաստաթղթի շուրջ բովանդակությունը ծածուկ մնում, մնում հասարակության աչքից հեռու, ինչպես Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում էր: Առավել ևս, եթե այդ փաստաթղթում չկան այնպիսի դրույթներ, որոնք կարող են վտանգներ առաջացնել հետագա ընթացքի համար:
Երկրորդ՝ եթե չկան նման դրույթներ, արդյո՞ք մենք կարող ենք խոսել առավելապես հռչակագրային, գործնականությունից զգալիորեն հեռու մի փաստաթղթի մասին, որն իրականում ոչ թե Հայաստան-ԵՄ հարաբերությունների փաստաթուղթ է, այլ հարաբերությունների մասին հուշագիր, որտեղ կամփոփվեն Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ բարի ցանկություններ:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031