Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր բացահայտումներ Բրյուսելի ահաբեկիչների վերաբերյալ. The Telegraph

Մարտ 24,2016 10:55

Հայտնի է դարձել 2016թ. մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչություն իրականացրած անձանցից երկուսի ինքնությունը, երրորդի մասին տվյալները շարունակվում են ճշտվել։ Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը։

Բելգիայի ոստիկանության հայտնած տվյալների համաձայն՝ երկրի մայրաքաղաքում իրականացրած ահաբեկչությունը կազմակերպողներից երկուսը Հալիդ և Իբրահիմ Բաքրավի եղբայրներն են։ Լուրջ կասկածներ կան, որ Բրյուսելի ահաբեկչությունը կազմակերպողներից երրորդը Նաջիմ Լահրավին է։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջինը, հնարավոր է, որոշակի մասնակցություն է ունեցել նաև 2015թ. նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս ամենից բացի, մանրամասներ են բացահայտվել Բրյուսելում ահաբեկչություն իրականացրած անձանց մասին։

Նշվում է, որ Բրյուսելում տեղի ունեցած պայթյունը կարող էր շատ ավելի սարսափելի լինել. բանն այն է, որ ահաբեկիչները ստիպված են եղել թողնել պայթուցիկներով լի երկու ճամպրուկ, որովհետև նրանց տեղափոխող տաքսու վարորդը համաձայնել է տեղափոխել երեք երիտասարդներին միայն այն դեպքում, եթե նրանց ճամպրուկների ընդհանուր թիվը չգերազանցի երեքը։ Այս պահանջով պայմանավորված՝ ահաբեկիչները չեն կարողացել տեղափոխել պայթուցիկներով լի ևս երկու ճամպրուկ՝ ինչպես նախատեսել էին նախօրոք։

Turkiayin

Լրատվամիջոցի հրապարակած մեկ այլ ուշագրավ տեղեկության համաձայն Իբրահիմ Բաքրավին Եվրոպա է տեղափոխվել 2015թ. հուլիսի 14-ին՝ Թուրքիայից, երբ մեր հարևան երկրի անվտանգության մարմինները արտաքսել են երիտասարդին՝ Թուրքիայի Գազիանթեփ շրջանում ահաբեկչություն կազմակերպելու կասկածների հիման վրա։ Բաքրավին Թուրքիա է մուտք գործել 2015թ. հունիսի 11-ին, որից 3 օր անց՝ հունիսի 14-ին նրան ձերբակալել են Թուրքիայի իրավապահները։

Թուրք իրավապահների պնդմամբ՝ Բաքրավիի գործողություններում նկատվել են այն նույն դրսևորումները, որ հատուկ են բոլոր նրանց ովքեր հավատարմագրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում։

Ուշագրավ է, որ այս ամենը չի վրիպել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի ուշադրությունից։ Խոսելով այս մասին՝ Էրդողանն ասել է. «2015թ, հուլիսի 14-ին Բելգիայի դեսպանատունը տեղեկացվել էր գրոհայինի (նկատի ունի Բաքրավիին,-խմբ) արտաքսման մասին, որը հետագայում ազատ էր արձակվել Բելգիայում»։

Էրդողանը մեղադրել է Բելգիային, որ, չնայած իրենց նախազգուշացումներին, Բելգիան չի կարողացել որևէ կապ գտնել այս մարդու և ահաբեկչության միջև։

Հիշեցնենք, որ 2015թ. Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցներից մեկը ևս Եվրոպա էր տեղափոխվել Թուրքիայից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031