Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Հայաստանին  է նվիրել երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրը

Մարտ 24,2016 10:39

Մոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ձեռք բերված երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի Հայաստանին հանձման արարողությունը:

Միջոցառմանը մաս նակ ցել  են «Ռոսպոտրեբ նադզորի» ղեկավար Ա. Պոպովան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միաց յալ ծրա գրի գոր ծադիր տնօրեն Մ.Սիդիբեն, ՌԴ ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական հարաբերությունների բաժնի ղեկավար Ա.Բոկարեվը, ՀՀ պաշ տո նական պատ  վի  րա կության ան-դամները ՀՀ առողջապահության նախարարի տեղա կալ Գ.Միրիջանյանի գլխավո րու թյամբ:

Իր շնորհակալական խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ շարժական կլինիկան օգտագործվելու է խոցելի բնակ չությանը` մասնավորա պես Հայաստանի մարզերում աշ խա տանքային միգ րանտ-ներին ու նրանց ընտա նիք ներին ան վճար հիմունք ներով բժշկական ծառայութ յուններ տրա մադրելու համար՝ պահ պա նե լով կամավորության ու գաղտ նիության սկզբունքները:

«Կլինիկայի շահագործումը թույլ կտա առավելագույնս մոտեցնելու ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները դրանց կարիքն ունեցողներին, զգալիորեն կմեծացնի խորհրդատ վության ու հետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հեր թին կնպաս-տի ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշման բարելավմանը, բուժման ու խնամքի ժամանակին տրամադրմանը», -ասել է Միրիջանյանը։

Նա ՀՀ կառավարության, ՀՀ առող ջապահության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, «Ռոս պոտ րեբ նադզորին» և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործընկերներին, Հայաստանին մատուցած նվերի համար, ինչը, զգալի ներդրում կունենա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031