2014թ. Հայաստան է եկել 116 հազար 324 իրանցի, 2015թ. այդ թիվը մի փոքր նվազել է՝ դառնալով 114 հազար 160։ Նվազման պատճառներից մեկն էլ Հայաստանում բարձր գներն են, հատկապես, երբ զբոսաշրջիկները դրանք համեմատում են հարեւան Վրաստանի հետ։
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության բաժնից տեղեկացրին, որ 2016թ. իրանցիների այցի մասին պաշտոնական տվյալները կլինեն ապրիլի վերջին, երբ բոլոր ատյաններից հավաքվի տեղեկատվությունը։
Միջին հաշվարկով՝ յուրաքանչյուր իրանցի զբոսաշրջիկ Հայաստանում շաբաթական ծախսում է միջինը 700– 800 դոլար։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքերով՝ զբոսաշրջիկների այցելությունները կարող են ազդեցություն ունենալ տեղական դրամի վրա, բայց դրանք այն չափերը չեն, որ կարող են փոխարժեքի վրա լուրջ ազդեցություն թողնել. «Եթե կա արտարժույթի առաջարկ, ապա արտարժույթն իր փոխարժեքով կորուստ է ունենում, բայց շատ մեծ չի կարող այդ կորուստը լինել»։ Պատահական չէ, որ այս օրերին դոլարի փոխարժեքը նվազում է։ Տնտեսագետը նաեւ ավելացրեց՝ պետք է հաշվի առնել, որ զբոսաշրջության բնագավառը փոխկապակցված է մյուս ճյուղերի հետ եւ կարող է նպաստել այլ ճյուղերի զարգացմանը։
Կարդացեք նաև
Իսկ իրանցիների՝ Ամանորը երկրից դուրս նշելու հիմնական շարժառիթն այն է, որ «բաց երկրներում» ոգելից խմիչքների օգտագործման արգելք չկա, զվարճանքի եւ վայելքների վայրերը շատ են, կարելի է մի լավ լիցքաթափվել։ Մեր զրուցակից իրանցի Ասադն ասաց, որ Հայաստան եկել է զբոսնելու, երկրին ծանոթանալու նպատակով, սակայն դժգոհ է բարձր գներից. «Մյուս անգամ կգնամ Վրաստան հանգստանալու, այնտեղ ավելի հարմար է գրպանին»։ Չնայած Հայաստանը դուր էր եկել Ասադին, բայց նա նախընտրում է ամեն տարի տարբեր երկրներ այցելել։
Իսկ մի իրանցի զույգ ասաց, որ արդեն երկրորդ անգամ են այցելում Հայաստան, նրանց Հայաստանում ամեն ինչ դուր է գալիս, բացի հայերի վերաբերմունքից:
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում