Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուղթը չի կարող պաշտպանել ընտրությունների օբյեկտիվությունը». Ազատ Արշակյան

Մարտ 23,2016 23:07

«Պատգամավորները մինչեւ իրենց ժամկետի ավարտն ունեն որոշակի ազդեցություն ու կցված են իրենց՝ այդ փոքրամասնություն զբաղեցրած տեղերին, այսինքն, նոր խմբավորումների, նոր տեղաշարժերի իրավունք չունեն: Եթե դրսում կյանքը փոխվում է, պատգամավորներն իրավունք չունեն արձագանքել իրենց ընտրողների քաղաքական պատվերին: Սա համարում եմ ինչ-որ տեղ պատգամավորների ճորտացում»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին՝ կարծիք հայտնեց հասարակական գործիչ Ազատ Արշակյանը:

Նրան այլ դրույթներ էլ են մտահոգում. «Հակասահմանադրական է, Սահմանադրությունում գրված է, որ Հայաստանում անցկացվելու են համամասնական ընտրություններ, իսկ ընտրական օրենսգրքի նախագծում կա նաեւ մեծամասնական ընտրակարգ: 97 հոդվածը թույլ է տալիս առաջին, երկրորդ տեղերը զբաղեցնող կուսակցությունների կամ խմբակցությունների հետ կազմել կայուն մեծամասնություն, ստացվում է, որ որոշ դեպքերում առաջին, երկրորդ տեղերը գրաված ուժերը ավելի ներքեւում տեղ զբաղեցրած փոքրամասնության հետ կարող են ձեւավորել իշխանություն՝ զրկելով այդ իրավունքից իրական մեծամասնությանը»:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների պնդումներին, թե Ընտրական օրենսգրքի նախագիծը բացառում է կրկնակի քվեարկությունները՝ պարոն Արշակյանը նկատեց, որ նախորդն էլ էր բացառում. «Ընդհանրապես ցանկացած ընտրություն ենթադրում է, որ չպետք է լինեն կրկնակի քվեարկություններ: Դա պետական հանցագործություն է: Օրենսգիրքն այդտեղ մեղք չունի, թուղթը չի կարող պաշտպանել ընտրությունների օբյեկտիվությունը կամ ընտրությունները պաշտպանել կեղծարարներից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031