Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. Եթե ՖԱՖ-ը շարունակի հակաֆուտբոլային արարքներ դրսևորել, այլևս մարզադաշտ ոտք չի դնի. «Ֆուտբոլ+»

Մարտ 23,2016 21:54

«Իսկ ո՞վ է ասել, որ ՖԱՖ-ը հավաքականի երկրպագու է: ՖԱՖ-ը երկրպագու չէ»: «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

-ՖԱՖ-ը դժգոհել է, որ ֆեդերացիան իրենց համար ֆիքսված տեղերի տոմսեր չի վաճառել, երբ այդ տեղերն ազատ են եղել: Ի՞նչն է արգելքի պատճառը:

-Ո՞րն է իրենց տեղը: Իրե՞նք են որոշում: Հավաքականի երկրպագուների համար, իրոք, ֆիքսված տեղ կա: Իսկ ո՞վ է ասել, որ ՖԱՖ-ը հավաքականի երկրպագու է: ՖԱՖ-ը երկրպագու չէ: Նրանք արհեստական և քաղաքական ինտրիգներ են սարքում: Նրանք, եթե շարունակեն հակաֆուտբոլային արարքներ դրսևորել, մարզադաշտ այլևս ոտք չեն դնի: Նրանք ճանաչվելու են հակաֆուտբոլային մարդիկ և դուրս են մնալու: Մենք հեռարձակման իրավունքները վաճառել ենք: Նրանք իրավունք ունե՞ն իրենց լոգոները բերելու և անվճար գովազդելու: Կվճարեն, համապատասխան թույլտվություն կունենան՝ կանեն: Իրենք սովոր են ձրի տոմս ստանալ և վերավաճառել կամ ֆեդերացիայից 2000 դրամով վերցնել և 3000-ով վաճառել: Հիմա դա չկա՝ դժգոհո՞ւմ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031