SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 20-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 13/1 շենքի բնակիչ, 26-ամյա Սասուն Թադևոսյանի վարած Opel մակնիշի 34 QԼ 807 համարանիշի ավտոմեքենան:
Ս. Թադևոսյանը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել այդ օրը ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցներին:
Պարզվել է, որ Ս. Թադևոսյանը կծել է նաև ոստիկանի աջ ուսի հատվածը: Ըստ տեղեկությունների` Ս. Թադևոսյանը նաև մոտ 30 րոպե սանձարձակ վերաբերմունք է ցուցաբերել ոչ միայն ոստիկանության աշխատակիցների, այլ նաև իրեն օգնության ձեռք մեկնած պատահական տաքսի մեքենայի վարորդին:
Կարդացեք նաև
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «shamshyan.com»-ի կայքում