Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո բազմաթիվ երկրներում ու քաղաքներում զանգվածային կուտակումների վայրերում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում:
Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է ֆուտբոլի Հայաստանի եւ Բելառուսի ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպում, որին, սպասվում է, բավականին մեծ թվով մարզասերներ են ներկա լինելու:
Aravot.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե այդ օրը մարզադաշտի մատույցներում եւ բուն մարզադաշտում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ իրականացվելո՞ւ են: «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ցանկացած միջոցառման ժամանակ համապատասխան ուժերի ներգրավումով ապահովելու է հասարակական կարգը եւ մեր քաղաքացիների անվտանգությանը», – ասաց ոստիկանության գնդապետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ