Թուրքագետի կարծիքով,Հայաստանը ահաբեկիչների համար դեռ հետաքրքիր վայր չէ. «Ոչինչ բացառել պետք չէ, բայց այս պահին մեր երկիրը ահաբեկչության թիրախ չի լինի»:
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի մեկնաբանմամբ, Թուրքիան ահաբեկիչներ պատրաստելու փորձ ունի, ու պատահական չէ, որ եվրոպացի բազմաթիվ գործիչներ հայտարարում են՝ Թուրքիայի տարածքը օգտագործվում է դեպի Եվրոպա կամ դեպի Մերձավոր Արեւելք իսլամիստների արտահանման համար: Թուրքիան իսլամիստ ահաբեկիչ արտահանող երկիր է դարձել:
Հիշեցնենք, որ իրենց «Քյաջի ալ Բիրուի» գրոհայիններ անվանող 16 կանայք Թուրքիայում պատրաստություն են անցել եւ եվրոպական երկրների տարածքով մեկնել Ռուսաստան՝ ահաբեկչություններ կատարելու համար։ Այս մասին տեղեկություններ են ստացել ՌԴ ուժային կառույցները, հայտնում է Lifenews-ը։
«Խորհրդային միության փլուզումից հետո Կովկասում, հիմնականում Չեչնիայում, հակամարտության ժամանակ Թուրքիայից բավականին շատ ահաբեկիչներ էին մեկնում Չեչնիա կռվելու ռուսական անվտանգության ուժերի դեմ: Եվ հիմա զարմանալ, որ Թուրքիայից մի խումբ ահաբեկիչներ են ուղեւորվել Ռուսաստան, այնքան էլ տեղին չէ»,- կարծում է թուրքագետը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ