Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պարզաբանում է, թե ինչու են թանկարժեք ալկոտեստեր գնել

Մարտ 23,2016 19:55

Ոստիկանության կողմից 1 միլիոն 98 հազար դրամանոց 45 հատ ալկոտեստեր գնելու
առնչությամբ ՀՀ ոստիկանությունն արձագանքում է  Aravaot.am-ի հարցմանը:

«Aravot.am-ը հրապարակել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների քաղաքականության գծով փորձագետ Արտակ Մանուկյանի դիտարկումներն այն մասին, որ 2015 թվականին ՀՀ ոստիկանությունը ձեռք է բերել 1 միլիոն 98 հազար դրամանոց 45 հատ ալկոտեստեր եւ տարակուսանք է հայտնել ինչպես սարքի գնի, այնպես էլ «Լեգիոն 9» ՍՊԸ-ի առնչությամբ, որից այդ սարքերը ձեռք են բերվել: Փորձագետը, մեղմ ասած, թյուրիմացության մեջ է գցել հասարակությանը: 2015 թ. ոստիկանությունը ձեռք է բերել Alcovisor yupiter մոդելի պրոֆեսիոնալ, ներկառուցված տպիչով 45 հատ լրակազմ, որի գինը իսկապես 1 միլիոն 98 հազար դրամ է:

Փորձագետը հեգնում է սարքի «ոսկուց լինելու» կապակցությամբ, իսկ ըստ «Լեգիոն 9» ՍՊԸ տեղեկատվության՝ այդ գնի մեջ մտնում է նաեւ սարքի հայաֆիկացումը, ՀՀ ստանդարտներին համապատասխան՝ վերածրագրավորումը պատվիրատուի պահանջով (ինչը անհնար է դարձնում միջամտությունը տվյալների բազային եւ բացառում կոռուպցիոն ռիսկերը), ինչպես եւ հարկերը, տուրքերը եւ այլ պարտադիր վճարները:

Քաղաքացիները Alcovisor yupiter մոդելի պրոֆեսիոնալ սարքին, որն օգտագործվում է ոստիկանության կողմից, կարող են ծանոթանալ գործարանի պաշտոնական Alcovisor.com կայքէջում:

Ի դեպ, փորձագետը սխալ է նշել նաեւ սարքի գինը ռուսաստանյան շուկայում: Սարքը ՌԴ-ում հանդես է գալիս Алкотектор юпитер անվանումով եւ արժե ոչ թե 4-8 հազար, այլ 70 հազար ռուբլի (առանց վերածրագրավորման, հայաֆիկացման և համապատասխան հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների):

Ինչ վերաբերում է իբր ոչ մրցակցային գնմանը, ապա գնումն իրականացվել է էլեկտրոնային եղանակով, էլեկտրոնային գնումների «Armeps» համակարգի միջոցով: Հրավերը 5.02.2015 թ. հրապարակվել է ինչպես «Armeps» համակարգում, այնպես էլ, «Gnumner.am» կայքում: Հայտ ներկայացրել է «Լեգիոն 9» ՍՊԸ-ն, որն էլ պահանջվող համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո հաղթող է ճանաչվել տվյալ ընթացակարգում:

Ինչ վերաբերում է ճանապարհային երթեւեկության հսկման սարքերի գնմանը, ապա ավելի ցածր գնային առաջարկ (ի դեպ, ընդամենը 20 հազար դրամ) ներկայացրած մասնակցի հայտը մերժվել է, քանի որ սարքի չափորոշիչները չեն համապատասխանել տեխնիկական բնութագրով պահանջվող չափորոշիչներին, եւ այն չէր կարող լիարժեք ու որակով իրականացնել նախատեսված բոլոր գործառույթները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գագիկ says:

    Ես կարող եմ ներկայացված չափանիշներով ալկոտեստեր առաջարկել ոստիկանությանը 1 միլիոն դրամով՝ 98 հազար դրամով էժան: Ինչ կասեք:

  2. Արտակ says:

    Ոստիկանության պատասխանում ակնհայտ սուտ և կեղծ տեղեկություններ կան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031