Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահաս մեղադրյալը հայտնել է ոստիկանության բաժնում իր նկատմամբ կիրառված խոշտանգման մասին

Մարտ 23,2016 18:55

Տասնչորս տարին չլրացած անձանց բռնաբարելու և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 15-ամյա Տ. Գ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրեն խոշտանգելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Տ. Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից հրավիրվել է հիշյալ բաժին, որտեղ ոստիկանության ծառայողներն իրեն ծեծի են ենթարկել:

Այնուհետև նույն բաժնի օպերլիազորն իրեն սպառնացել է, որ եթե չընդունի մանկահասակ բնակիչներին բռնաբարելու և նրանց հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հանգամանքը, իրեն կրկին ծեծի կենթարկեն: Ինքը վախեցել է, որ կշարունակվեն իր նկատմամբ կիրառվող բռնությունները և խոստովանել է իրականում իր կողմից չկատարված հանցագործությունները:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից անչափահասին խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031