Լրահոս
Օրվա լրահոսը

Եգորյան. Գասպարիին բերման ենթարկելու մասին որոշումը ոչ այլ ինչ է, քան հերթական կամայականություն

Մարտ 23,2016 18:52

Գասպարիի գործը շարունակվում է: Ընդմիջումից հետո Տիգրան Եգորյանը միջնորդությամբ հանդես եկավ, որ դատարանը  պաշտպանյալի մասնակցությամբ ապացույցները հետազոտելու հնարավորություն տա: Նկատենք, որ Լուսինե Հակոբյանը արդեն ներկայացրել էր այդ միջնորդությունը, դատարանը առանց քննարկման էր թողել:

Դատարանը խնդրեց պատասխանել հարցին, թե Եգորյանը միանո՞ւմ է Լուսինե Հակոբյանի՝ դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությանը, հակառակ դեպքում՝ դատարանը հարկադրված կլինի համարել, որ պաշտպանական կողմը չի օգտվում իր իրավունքներից:

Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ իրենց միջնորդությունը ներկայացված է միասնական՝ իրենք պահանջում ենք տրամադրել դատախազի ներկայացրած ճառը, տրամադրել ողջամիտ  ժամկետ գործի ամբողջ նյութերին անդրադառնալու եւ ճառը պատրաստելու նպատակով, որն իրենց կարծիքով՝ 12 աշխատանքային օրն է:

Նելլի Բաղդասարյանը որոշեց ժամանակ տրամադրել մեկ աշխատանքային օր՝ արդարադատության արդյունավետության շահերից ելնելով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 25-ին:

Տիգրան Եգորյանը առարկեց եւ խնդրեց վերանայել որոշումը: Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ դատարանը արդեն կայացրել է համապատասխան որոշում:

Տիգրան Եգորյանը հայտարարությամբ հանդես եկավ հայտարարությամբ՝ անդրադառնալով Գասպարիին բերման ենթարկելու մասին որոշմանը , ըստ նրա, դատարանը նման որոշում կայացնելու համար բավարար իրավական եւ փաստական հիմքեր չուներ. «Նախորդ դատական նիստի ընթացքում Վարդգես Գասպարին չի ծանուցվել այսօր կայանալիք դատական նիստի կապակցությամբ, եւ Դուք տեղեկություններ չունեիք արդյոք Գասպարին մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ այս նիստին՝ անկախ դրա մասին որոշումներից: Հետեւաբար՝ բերման ենթարկելու մասին որոշումը  ոչ այլ ինչ է, քան հերթական կամայականություն, հայեցողական լիազորությունների կամայական իրացում, որոնցով հերթական անգամ խախտել եք մեր վստահորդի իրավունքները: Այդ որոշման համար Դուք պետք է կրեք կարգապահական պատասխանատվություն, այն եւս կլրացվի մեր կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության տեսքստում»:

Գասպարին եւս հանդես եկավ հայտարարությամբ. «Առանց որեւէ պատճառաբանության սաստեցիք՝ անհեթեթ արտահայտություններ մի արեք: Սա ճնշում է իմ պաշտպանների նկատմամբ, եւ հետեւաբար՝ իմ իրավունքների ոտնահարման ուղղությամբ: Որովհետեւ Դուք բազմիցս եք փորձել իմ պաշտպաններին հեռացնել գործից՝ ամենատարբեր առիթներով, ճնշումներով եւ նրանց փոխարինել այնպիսի փաստաբաններով, այսպես կոչված հանրային պաշտպաններով, Ձեզ ենթակա հանրային պաշտպաններով, դա ոչ այլ ինչ է, քան ամբաստանյալի իրավունքների կոպտագույն խախտում է: Ինձ համար եւ ոչ միայն ինձ համար հասկանալի է, որ Դուք գերադասում եք, որ ինձ պաշտպանի ՀՔԾ նախկին քննիչ, այժմ հանրային պաշտպան հանդիսացող Լյուդվիգ Ավետիսյանի նման Ձեր գործընկերները, ոչ թե անկախ փաստաբաններ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031