Ամերիկայի հայկական համագումարի սատարմամբ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոն կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ռոբերտ Դոլդի (Հանրապետական, Իլինոյս) նախաձեռնած նամակը
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը (Հանրապետական, Իլինոյս) և Ֆրենք Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի)
Վաշինգտոն – Այսօր 33 կոնգրեսականներ նամակ են հղել Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրեյնջերին (Հանրապետական, Տեխաս) և բարձրաստիճան անդամ Նիթա Լոուեյին (Դեմոկրատ, Նյու Յորք)՝ ի աջակցություն ԱՄՆ 2017 թվականի ֆինանսական տարվա բյուջեից շարունակական օժանդակության տրամադրմանը Հայաստանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղին, Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանին և Մերձավոր Արևելքում ռիսկային գոտում հայտնված փոքրամասնություններին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): §ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը տարածաշրջանում չափազանց կարևոր է¦, – ասվում էր նամակում:
Կոնգրեսականները պահանջել են առնվազն 5 միլիոն ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և զարգացման ծրագրերի համար, ոչ պակաս քան 40 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանին՝ընդհանուր տնտեսական օգնության համար (այդ թվում`Տնտեսական աջակցության հիմնադրամի, Թմրամիջոցների միջազգային վերահսկման և իրավապահության ու Համաշխարհային առողջապահական ծրագրերի), կասեցնել Ադրբեջանին տրամադրվելիք ողջ ռազմական օգնությունը, Վրաստանին տրվող օգնության առնվազն 10 տոկոսն ուղղել Սամցխե-Ջավախեթիում կայուն աշխատատեղերի ստեղծման ծրագրերի ֆինանսավորմանը, ընդլայնել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը և վերականգնել Ղարաբաղի մասնակցությունը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի խաղաղարար գործընթացին՝ որպես լիիրավ բանակցային մասնակից:
Կարդացեք նաև
- Համագումարը ողջունում է ավելի քան 30 կոնգրեսականների կողմից սատարվող այս նախաձեռնությունը և վերջիններիս ջանքերը` ապահովելու Հայաստանի և Արցախի բարեկեցությունը: Ես լիահույս եմ աշխատելու Կոնգրեսի առաջնորդների հետ՝ աջակցելու նամակում շարադրված կարևոր հարցերին¦, ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: §Մենք վտանգավոր ժամանակներում ենք ապրում, երբ §Իսլամական պետությունը¦ ցեղասպանություն է իրականացնում քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների դեմ, միլիոնավոր մարդիկ տեղահանվել են բռնության և քաղաքացիական պատերազմի պատճառով, իսկ Ադրբեջանը սպառնում է նոր պատերազմով Հարավային Կովկասում՝ իր կողմից հրադադարի ռեժիմի կրկնվող խախտման դեպքերով: 2017թ. ֆինանսական տարվա Հատկացումների բյուջեի առաջարկվող փոփոխություններով վարչակազմը հնարավորություն ունի օգնել լուծելու այս հրատապ խնդիրների մի մասը¦:
Նամակում կոչ է արվում ԱՄՆ-ին ավելի հաստատուն դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ թշնամական գործողությունների աճող թվի կապակցությամբ: Այս ամսվա սկզբին Օբամայի վարչակազմը հրապարակել է առաջիկա տարվա իր բյուջեն՝ պահպանելով ռազմական հավասարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելով Արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) և 600,000 ԱՄՆ դոլար Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման (IMET) համար, որը նախորդ տարվա համեմատ պակասել է: Նամակում առաջարկվում է կասեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին այնքան ժամանակ, §մինչև վերջինս կդադարեցնի միջսահմանային հարձակումները, վերջ կտա պատերազմի վերսկսման իր սպառնալիքներին և կհամաձայնի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը խաղաղ ճանապարհով¦: Կոնգրեսականները նաև առաջարկում են հավելյալ լեզվի ներառումը՝ Ազատության աջակցության ակտի 907 բանաձևն ուժեղացնելու նպատակով:
ԱՄՆ-ն առաջնայնորեն կենտրոնանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա, սակայն նամակում նշվում է, որ Ղարաբաղի պետական պաշտոնյաները դուրս են թողնվել խաղաղ կարգավորման գործընթացից 1998 թվականից ի վեր: §Հանուն խաղաղության և հիմնարար արդարության պետք է թույլատրվի, որ Լեռնային Ղարաբաղը լիարժեք մասնակցի իր ապագայի վերաբերյալ բոլոր բանակցություններին: Խաղաղության լավագույն և առավել կայուն ուղին պահանջում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և կառավարության անմիջական ներգրավվածությունը. ընթացող բանակցությունների առարկան են նրանց ճակատագիրն ու ապագան, և նրանց անվտանգությունը կախված կլինի այդ բանակցությունների արդյունքից¦, – ասվում է նամակում:
Անցյալ շաբաթ պետքարտուղար Ջոն Քերրին հաստատել է, որ §Իսլամական պետության¦ կողմից իրականացված հանցագործությունները սահմանվում են որպես ցեղասպանություն եզդիների, քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի դեմ: Հայաստանը բավարար միջոցներ չունի շարունակելու օգնել փախստականներին, ովքեր փախչում են ցեղասպանությունից: Վարչակազմի առաջարկած բյուջեն շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար հատկացրել է միգրացիայի և փախստականների օժանդակության համար, որի մի մասը կարելի է ուղղել Հայաստանի կողմից տարվող վերաբնակեցման ջանքերին: Ընդունած փախստականների թվով Հայաստանն երրորդն է Եվրոպայում՝ ապաստան տալով շուրջ 20,000 սիրիացիներին: Հայաստանն ընդունել է վեց սիրիացի փախստականների 1,000 տեղաբնակների հարաբերակցությամբ. ցուցանիշ, որ շատ ավելի բարձր է, քան եվրոպական շատ երկրներում կամ ԱՄՆ-ում: Սա հատկապես ուշագրավ է՝ հաշվի առնելով երկրի տնտեսական իրավիճակը, հաղորդում է §Armenian Agenda¦-ն:
- Որպես ընդունող երկիր, Հայաստանը բացարձակապես օրինակելի է եղել ընդունած սիրիահայ փախստականների և տեղաբնակների թվերի հարաբերակցության առումով¦, – ասել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը:
Նամակում առաջարկվում է միջազգային ու ԱՄՆ օգնություն հատկացնել Հայաստանին և §աջակցել տարածաշրջանի երկրներին վերաբնակվելու նրանց, ովքեր փախչում են Սիրիայից»: Հատկացումների ենթահանձնաժողովն առաջարկում է մշակել §ռազմավարություններ և ծրագրեր՝ Սիրիայում ռիսկային գոտու փոքրամասնությունների, այդ թվում`հայերի կարիքների վրա հիմնված ֆինանսական օգնության բաշխման բացերը լրացնելու համար¦:
ԱՄՆ 2017 թ. ֆինանսական տարվա բյուջեից Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հավելյալ աջակցություն տրամադրմանն աջակցող նամակը ստորագրել են Ֆրենք Փալոն Կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռոբերտ Դոլդը (Հանրապետական, Իլինոյս), Գաս Բիլիրակիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Թոնի Կարդենասը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դեյվիդ Սիսիլինին (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Քեթրին Քլարքը (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Մայք Քոֆմանը (Հանրապետական, Կոլորադո), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջոզեֆ Քրաուլին (Դեմոկրատ, Նյու Յորք), Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Չաքա Ֆաթթահը (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Ջեյմս Լանգևինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Բարբարա Լին (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դանիել Լիփինսկին (Դեմոկրատ, Իլինոյս), Զոի Լոֆգրենը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ստեֆեն Լինչը (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Քերոլին Մալոնին (Դեմոկրատ, Նյու Յորք), Ջեյմս Մաքգավերնը (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Գրեյս Նապոլիտանոն (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Քոլին Փեթերսոնը (Դեմոկրատ, Մինեսոտա), Ջարեդ Փոլիսը (Դեմոկրատ, Կոլորադո), Մայք Քիգլին (Դեմոկրատ, Իլինոյս), Չարլզ Ռենգելը (Դեմոկրատ, Նյու Յորք), Լինդա Սանչեզը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Լորետա Սանչեզը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջոն Սարբենսը (Դեմոկրատ, Մերիլենդ), Ջեն Չակովսկին (Դեմոկրատ, Իլինոյս), Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջեքի Սփայերը (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դինա Թիթուսը (Դեմոկրատ, Նևադա) և Քրիս Վան Հոլենը (Դեմոկրատ, Մերիլենդ):
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:
###
NR#: 2016-012
Պետության, արտաքին գործառնությունների և այլ հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրեյնջերին (Հանրապետական, Տեխաս) և բարձրաստիճան անդամ Նիթա Լոուեյին (Դեմոկրատ, Նյու Յորք) հղված նամակը կարդալու համար սեղմեք այստեղ:
Ամերիկայի հայկական համագումար