Էմմանուել Ճգնավորյանը, որը հայտնի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին է, մինչեւ 2016 թվականի ձմեռային զորակոչը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վարչապետին կհայտնի, որ Էմմանուել Ճգնավորյանի զինվորական ծառայությունը կհետաձգվի նրա մշակութային գործունեությամբ պայմանավորված:
Ըստ Հասմիկ Պողոսյանի, Էմմանուելը երիտասարդ ջութակահար է, միջազգային եւ հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր, բացառիկ ընդունակություններով ու խոստումնալից ապագայով երաժիշտ: Նախագծից նաեւ տեղեկանում ենք, որ նրա համար միջնորդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շ. Շահինյանը, որը հաշվի առնելով հայ երաժշտարվեստը Հայաստանում եւ արտերկրում ըստ արժանվույն ներկայացնելու հանգամանքը` առաջարկել է Էմմանուել Լորիսի Ճգնավորյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրամադրել տարկետում մինչեւ 2016 թվականի ձմեռային զորակոչը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
2016-ի ձմեռային զորակոչից հետո, Էմմանուելը այլես չի լինելո՞ւ երիտասարդ ջութակահար, միջազգային եւ հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր, բացառիկ ընդունակություններով ու խոստումնալից ապագայով երաժիշտ: