Վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ անկումը, մարտի 21-ին տեղացած ձյունը Տավուշի մարզում վնասել են հոնի ծառերի բացված ծաղիկները: Հոնի ծառերի դեղին գույնը մի տեսակ սեւացել է: Տավուշի բնակիչները մտահոգված են, որ ցրտահարության հետեւանքով, անցյալ տարվա նման, հոնի քիչ բերք է ստացվելու:
Մարզի անապահով շատ ընտանիքներ աշնանն իրենց այգիների եւ անտառի հոնը հավաքելով՝ հանձնում են հատապտուղ հավաքող ընկերություններին, այդ կերպ համալրելով իրենց ընտանիքների սուղ բյուջեն: Տնական հոնի օղին Տավուշի մարզի սեղանների «զարդն է»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ