Կառավարության աշխատակազմից կվերցնեն եւ պետգույքի կառավարման վարչությանը կհանձնեն կառավարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 6 ծառայողական մարդատար եւ 3 բեռնատար ավտոմեքենաները, որոնք արդեն 5 տարի է, անսարքության պատճառով չեն շահագործվում:
Կառավարության վաղվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս մասին կասի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից,
ավտոմեքենաները, որոնց մի մասը «Գազ 3110» մակնիշի են, եւ այլեւս անպիտան` պետական գույքի կառավարման վարչությունը, համաձայն կառավարության որոշման, հետագայում կարող է օտարել:
Կառավարությունը գտնում է, որ դրանց վերանորոգումների համար ֆինանսական միջոցների տրամադրումը նպատակահարմար չէ, քանի որ ավտոմեքենաները 12-ից 25 տարվա արտադրության են:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ