Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սիրունյան. «Փորձում են դատավարությունը վերածել շոուի» (Տեսանյութ)

Մարտ 23,2016 16:37

«Բանակցություններ ինչի՞ պետք է ընթանան»,- մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով, Վարդան Գերավետյանի ներկայացուցչի պնդումներին, որ բանակցություններ են ընթանում, ասաց «Լոկալ Դեվելոփըրզ» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը:

Նա նշեց, որ իրենք տալիս են գումար՝ շուկայականից 15 տոկոս բարձր, եթե բնակիչները գումար չեն ուզում, կառուցված շենքից բնակարան են հատկացնում նույն չափերի. «Ինչի՞ պետք է վատը լինի, մարդն իր գրպանից գումարներ է դրել ի սկզբանե, որ մարդկանց նեղություն չտա, սպասեն, վարձով չապրեն, վատն ինչի՞ էր սարքում: Հյուսիսային պողոտայում վատ շենք եք տեսե՞լ,  որակի առումով, կարող է գեղեցիկ չէ, վատ շենք եք տեսե՞լ: Մեզ չեք հավատում, բացատրեմ շենքի տեղը՝ նախկին «Պիոներ» կինոթատրոնի հետեւի նորակառույցն է»:

Aravot.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը չիմանա բանակցությունների մասին, եւ ինչո՞ւ է Սամվել Մայրապետյանի անունը շոշափվում, Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց. «Բացառվում է, ոնց կարող եմ: Ուրեմն՝ ասեմ ինչու է շոշափվում, որովհետեւ փորձում են դատավարությունը պարզապես վերածել շոուի, վերածել անձնական հարաբերությունների: Ասեմ մի կարեւոր բան՝ «Լոկալ Դեվելոփըրզ» ընկերությունը ուրիշի գույք չի առնում, նույնիսկ այս գործընթացներում ուրիշի գույք չի առնում, մենք իրականացնում ենք պետական ծրագիր, պետության հանձնարարությամբ գնում ենք: Հիշում եք՝ աղմուկ էլ եղավ՝ հուշարձան են ուզում քանդել: Մենք ո՛չ դրա տերն ենք, ո՛չ քանդողն ենք, ո՛չ էլ առայժմ սարքողն ենք: Մենք հիմա ունենք իրավաբանական հանձնարարություն կառավարությունից՝ գնումն իրականացրեք, հետո կառավարությունը ինչ է անելու այդ բնակարանների հետ՝ իրենք են, իրենք չեն, մեկ այլ անձի են հանձնարարելու, մենք դա չգիտենք: Որքանո՞վ է դա ճիշտ, որքանո՞վ է դա մարդկային անձի հետ կապելը, նորմալ չի էլի»:

Հարցին, թե դատական գործընթացի ձգձգումը ինչո՞վ է պայմանավորում, նա պատասխանեց՝ դատավարական անբարեխղճությամբ. «Այդ օրենքն էլ մենք չենք ընդունել, Ազգային ժողովն է ընդունել, որում ասված է՝ հատուցվող այս կարգի դատավարությունների ընթացքում քննարկվում է միմիայն օտարվող գույքի արժեքը: Մենք այնքան ուրախ կլինեինք, որ ասեին՝ չէ՛, այ սա է»:

Նկատառմանը, թե նոր գնահատում են անում, նա պատասխանեց. «Առաջին ատյանից հետո՞, նոր հիշեցի՞ն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031