Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում զարմացած են, որ Ուկրաինան թույլ է տալիս ԵԱՀԿ-ի ռուս դիտորդների մուտքն իր տարածք. Դանիել Բայեր

Մարտ 23,2016 16:29

ԵԱՀԿ-ում Ամերիկայի Միացյալ նահանգների մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերն այսօր «Twitter»-ում եւ «Facebook»-ում օգտատերերի հարցերին պատասխանելու ընթացքում զարմանք հայտնեց, որ Ուկրաինան թույլ է տվել ԵԱՀԿ-ի ռուս դիտորդներին մուտք գործել Ղրիմ եւ Դոնբաս։

«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ներխուժումը Ղրիմ, զարմանալի է, որ Ուկրաինան թույլ է տալիս ռուսներին ծառայել մյուս դիտորդների հետ հավասար»,- հայտարարել է Բայերը։

«BBC»-ի ռուսական ծառայությունը հետաքրքրվել է, թե ինչ քայլերի են պատրաստ ԵԱՀԿ-ն ու ԱՄՆ-ն, որպեսզի Ռուսաստանն ազատ արձակի ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին, որին Դոնեցկի ռոստովյան դատարանը մեղավոր էր ճանաչել  երկու լրագրողների սպանության եւ Ռուսաստանի պետական սահմանն ապօրինաբար խախտելու գործով. «ԱՄՆ-ն ԵՄ-ն եւ մյուսները Ռուսաստանին հիշեցրեցին, որ պատժամիջոցները կախված են Մինսկի համաձայնագրերի իրականացումից, այդ թվում՝ գերիների ազատ արձակումից»,- պատասխանեց Բայերը

Օգտատերերից մեկը հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու ռուսական քարոզչության դեմ եւ հնարավո՞ր է արդյոք, որ պատժամիջոցներ կիրառվեն ԶԼՄ-ների դեմ. «Պետք չէ տուրք տալ գայթակղությանը եւ սահմանափակել խոսքի ազատությունը։ Երկրորդը՝ քարոզչությունը թույլերի զենք է եւ երրորդը՝ ճիշտն է լավագույն զենքը»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031