Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն ամեն մի ալկոտեստերը ձեռք է բերել 1 միլիոն դրամով (Տեսանյութ)

Մարտ 23,2016 16:27

2015 թվականին ՀՀ ոստիկանության պետական գնումներում մի ուշագրավ ձեռքբերում կա. այս գերատեսչությունը անցյալ տարի ձեռք է բերել հատը 1միլիոն 98 հազար դրամանոց 45 ալկոտեստեր, այսինքն՝ արտաշնչած օդի նմուշում ալկոհոլի խտությունը չափող սարք: Ոստիկանության այս ուշագրավ գնումն այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների քաղաքականության գծով փորձագետ Արտակ Մանուկյանը:

Vostikanutyun

Գնումների փորձագետի վստահեցմամբ, «Լեգիոն 9» ՍՊԸ-ն ստեղծվել է 2015 մարտին, եւ եղել է միակ հայտ ներկայացնող ընկերությունը. «Ուշագրավ է, որ հունիս ամսին այս ընկերությունը գնացել է գնումների աջակցման կենտրոն, գրանցվել է շրջանակային համաձայնագրով կանաչապատման աշխատանք մատուցող: Այսինքն` պատկերացրեք մի հատ ունիվերսալ ֆիրմա: Այսինքն` առնվազն կարող ենք ասել, գործ ունենք միջնորդավորված գնումների հետ: Այստեղ գրած է՝ ալկոտեստեր, ես չգիտեմ՝ գուցե այս ալկոտեստերը ոսկուց է, եթե ոսկուց է, շատ հնարավոր է արժեքը 1 միլիոն 98 հազար դրամ արժե, տեխնիկական բնութագիր չկա: Ես փորձեցի ուսումնասիրել, եւ պարզեցի, որ Ռուսաստանում մեկ հատ ալկոտեստերի գինը 4 հազարից մինչեւ 8 հազար ռուբլու սահմաններում է, մոտ 40 հազար դրամ»:

https://www.youtube.com/watch?v=21ZBLNCrv6gց

Արտակ Մանուկյանը Ոստիկանության մեկ այլ ուշագրավ գնումներ էլ ներկայացրեց՝ 2015 թվականի սեպտեմբերին ձեռք են բերվել Ճանապարհային երթեւեկության հսկման սարքեր՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների նկարահանման եւ արձանագրման, պարեկային ավտոմոբիլների համար համակարգով նախատեսված համապատասխան տեխնիկական միջոցներ. «Այսպիսի ամպագոռգոռ բնութագրով հավաքածու են ձեռք բերել: Պայմանագիրը կնքվել է առավելագույն գին առաջարկած ընկերության հետ: 2 սուբյեկտ է հայտ ներկայացրել, ցածր գին առաջարկողին մերժել են, չգիտեմ, գուցե խախտել է օրենսդրությունը, իր հայտը մերժել են, եւ Վարդան Ասատրյան Ա/Ձ-ի հայտն են ընդունել՝ մեկ հատի արժեքը 2.6 միլիոն դրամ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ն այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունից պարզաբանում խնդրեց. Մեր հարցմանն ի պատասխան վստահեցրին, որ կուսումնասիրեն եւ կպատասխանեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031