Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Գերավետյան. Եթե մարդկանց բռնի ուժով հանեն, մենք կդիմենք ինքնապաշտպանության (Տեսանյութ)

Մարտ 23,2016 15:58

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում մարտի 23-ին շարունակվում է քննվել Վարդան Գերավետյանի բողոքն ընդդեմ «Local Developers» ՍՊԸ-ի: Դատական նիստի ընթացքում Վարդան Գերավետյանի ներկայացուցիչը միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ Տերյան 25 շենքի բնակիչները բանակցություններ են վարում: «Local Developers»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտարարեց, թե տեղյակ չէ ինչ բանակցությունների մասին է խոսքը:

Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 27-ին:

Վարդան Գերավետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք շատ լավ գիտեն, որ նախագահի վերահսկողության ղեկավարին վերջերս տեղափոխել են հարկային ծառայություն, եւ ձգձգումները այդ հանգամանքով են պայմանավորում. «Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ իմ հարցադրումն է եղել վերահսկողությանը, որ մենք ուզում ենք տեսնել Սամվել Մայրապետյանը ինչ-որ կերպ իր ապօրինությունների համար օրենքի առաջ պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ: Եթե նա պատասխան չի տալու եւ ընդամենը բնակիչներն են բոլոր խնդիրներում մեղավոր՝ ժամանակին դիմեցին դատարան, թե ոչ, բողոքարկեցին, թե ոչ: Իսկ փաստորեն՝ Սամվել Մայրապետյանը բոլոր պարագաներում այդ ամենից զերծ է մնում, եւ ի վերջո՝ նրա օգտին է ամեն ինչ կատարվում: Հիմա եթե այսօր այդպես պիտի լինի, որ մենք դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության, եթե ապօրինություններ լինեն, եթե ստիպեն պարտադրել մեզ ոչ համարժեք փոխհատուցման ձեւով, մարդկանց բռնի ուժով հանեն, ուրեմն մենք կդիմենք ինքնապաշտպանության: Գրեթե բոլոր քաղաքացիական շարժումները կլինեն, թեկուզ շատ կուսակցություններ, որոնք ունեն ազնիվ քաղաքացիներ, ես ուղղակի վստահեցնում եմ, որ կլինեն մեր կողքին, եւ շենքը վերածվելու է մի ամրոցի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031