Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գեւորգյանը «Հայֆիլմ»-ը համեմատեց ռմբակոծված Սիրիայի հետ

Մարտ 23,2016 15:52

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Հայաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային աջակցության հեղինակավոր հիմնադրամին: Այս առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն անդրադարձավ եվրոպական հիմնադրամի եւ հայ պրոդյուսերների գործակցության միջոցով «Հայֆիլմ» կինոստուդիայի հնարավոր վերագործարկման հարցին:

«Ֆինանսական շատ մեծ ներդրումներ են պահանջվում` «Հայֆիլմ»-ը վերագործարկելու համար: Առայժմ այն գտնվում է պետգույքի ենթակայության ներքո: Պետք է փորձել ներդրումների պատրաստ իրավաբանական անձանց գտնել, հասկանալ, թե ինչ գույք է մնացել եւ ինչպես կարելի է այն օգտագործել: Բացի այդ, մասնակի վերանորոգումներ պետք է արվեն: Եթե անկեղծ լինենք, գույքը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Վերագործարկելու համար նախեւառաջ նշյալ խնդիրները պետք է լուծել»,-ասաց Արթուր Պողոսյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն էլ խնդրին այսպես արձագանքեց. «Եթե ժամանակին տեսել եք «Հայֆիլմ»-ը եւ տեսնեք հիմա… Սիրիայի ռմբակոծված տարածքներն ավելի բարեկարգ են… Ուստի ներդրումներ, իսկապես, անհրաժեշտ են»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031