Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Վարչական իրավախախտումների նպատակը ոչ թե դաստիարակելն է, այլ՝ գումար գանձելը»

Մարտ 23,2016 15:24

«Ծրագրի շրջանակներում իրականացրած ռազմավարական դատավարությունների ընթացքում որոշակի իրավական խնդիրներ հայտնաբերեցինք դատական պրակտիկայում եւ իրավական ակտերում։ Փորձեցինք շտկել դրանք։ Որոշակի դեպքերում հաջողության հասանք։ Իսկ որոշ դեպքերում էլ, որտեղ առկա էր այդ նորմի մեկնաբանության վերաբերյալ պրակտիկայի ձեւավորման վտանգ, վարչական մարմինները եւ դատարանն ավելի զուսպ էին եւ չէին ցանկանում մեկնաբանություններ տալ, որոնք կարող էին ապագայում վնասել այդ համակարգին»,- այս մասին «Մեդիա կենտրոնում», անդրադառնալով «Անվճար իրավաբանական օգնություն ավտովարորդներին» ծրագրին, ասաց փաստաբան Դավիթ Ասատրյանը։

Նա նշեց, որ մեծաքանակ վարչական ակտեր են կայացվում։ «2014 թվականի հունվարից մինչեւ 2015 թվականի հոկտեմբեր ամիսների ընթացքում միայն ոստիկանության կողմից 2.5 միլիոն վարչական ակտ է կայացվել։ Այսինքն` Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի տուգանված է։ Իսկ Քաղաքապետարանի կողմից, այսպես կոչված, «կարմիր գծերի» ակտերը հասնում են մինչեւ 200.000-ի։ Այդ վարչական ակտերի նպատակն ունի հստակ նպատակ. գումարի գանձում եւ շատ դեպքերում ոչ թե օրենքով սահմանված դաստիարակումն է նպատակն, այլ հենց գումարի գանձումը»։

Փաստաբանն ասաց, որ նկատել են մի երեւույթ, երբ իրավախախտում կատարող անձը գույք չունի եւ այդ պատճառով տուգանվում է սեփականատերը. «Այդպիսի դեպքեր շատ հաճախ լինում են տաքսի ծառայություններում։ Օրինակ տաքսի ծառայության տնօրենը, որն ունի մոտավորապես 40 տրանսպորտային միջոց եւ դրանց բոլոր իրավախախտումներն իրեն է վերագրվում։ Այդպիսով, նա յուրաքանչյուր օր կարող է մոտ 30 ակտ ստանալ։ Հիմնավորումն այն է, որ Ճանապարհային ոստիկանությունը տեղյակ է իրավախախտում կատարողների վերաբերյալ, սակայն գտնում է, որ այդ անձինք չեն վճարի գումարները եւ պետք է ընկերության տնօրենը վճարի այդ գումարը»։

Դավիթ Ասատրյանը նշեց, որ դատական գործընթացների ընթացքում փորձել են համապատասխան հոդվածի վերաբերյալ այնպիսի իրավական մեկնաբանություն ստանալ, որ Վարչական իրավախախտման օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցը պետք է կիրառել եւ մինչ այդ, անձին պետք է հնարավորության տալ ապացուցել իր անմեղությունը. «Օրենքը հստակ նախատեսում է, որ պատասխանատվության է ենթարկվում սեփականատերը, եթե այլ բան չի ապացուցվում։ Այդ այլ բան ապացուցելը տեղի է ունենում մինչեւ իրավախախտում կատարելը։ Դատարանների կողմից մոտ 10 գործերով այդպիսի մեկնաբանություն տեղի ունեցավ եւ դրանից հետո ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենք ընդունվեց եւ այդ մասն ամբողջությամբ վերացվեց ու այժմ ապացուցման բեռը պետք է իրականացվի միայն վերադաս բողոքների արդյունքում»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031