Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը այսօր հայտարարեց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ պատրաստվում են նոր ծրագիր իրականացնել։ «Քաղաքացին տեղեկություն ստանալու համար այլեւս չպետք է գա, հասնի արխիվ, նա կարող է մեզ դիմել էլեկտրոնային միջոցով, ասենք՝ թոշակի համար: Մենք մեծ ծրագիր ենք իրականացնում՝ արխիվային փաստաթղթերի արխիվացում: Սրա նպատակն այն է, որ քաղաքացին կարողանա Գերմանիայից, Մոսկվայից, հարեւան Վրաստանից դիմել եւ ստանալ իրեն հետաքրքրող տեղեկությունը՝ բնականաբար այդ ծառայության համար համապատասխան վարձավճար մուծելով»,-նշեց Վիրաբյանը՝ հավելելով, որ այդ գումարներն ուղղելու են արխիվի աշխատանքը կատարելագործելուն:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև