Այսօր այս հարցին տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Ձեր հեռախոսահամարը ֆեյսբուքն այսպես թե այնպես գիտի, որովհետեւ ձեր համարն ունի առնվազն 500-600 հոգի, այդ 500-600 հոգուց 300-400-ն ունի ֆեյսբուքի այսպես կոչված application: Դա իրենց 5-6 օրը մեկ հարցնում է՝ արի ես քո կոնտակտները սինխրոնիզացնեմ՝ համապատասխանեցնեմ, տեսնեմ ով կա ֆեյսբուքում քո ընկերներից: Այդ 300 հոգուց գոնե 10 հոգին, համոզված եմ, որ ասել է՝ հա: Ձեր համարը շուտվանից ֆեյսբուքի տվյալներում կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ