Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր հեռախոսը չեն կարող գաղտնալսել

Մարտ 23,2016 14:48

Այսօր Aravot.am-ը տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ կա՞ն հեռախոսներ, որոնք գաղտնալսման համար բարդություն են առաջացնում: Օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն օգտագործում է «Մոտորոլա» տեսակի հեռախոս եւ կա տեսակետ, որ նա հատուկ է օգտվում հենց այդ տեսակի հեռախոսից, որ չգաղտնալսվի:

Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե ուզում են լսել, թե հեռախոսովդ ինչ ես խոսում, ինչ հեռախոս ուզում ես՝ օգտագործիր: Նստում է օպերատորը ու լսում է: Բայց եթե դուք քաշեք «Սիգնալ» ծրագիրը եւ դրանով զանգեք այդ նույն ծրագրից օգտվող մարդու, չի կարող լսվել: Սամվել Ալեքսանյանը չի կարող այդ ծրագրից օգտվել, որովհետեւ Մոտորոլայի վրա անդրոիդ չկա»:

Սամվել Մարտիրոսյանը բացատրեց, որ այդ ծրագրով նույնիսկ եթե հեռախոսազանգը լսեն, ոչ մի բառ չեն հասկանա, որովհետեւ գաղտնագրված է լինում ամեն ինչ:

Մեր հարցին՝ կա՞ն հեռախոսներ, որոնք այդ առումով ավելի խոցելի են համարվում, օրինակ, iPhone-ներն ինչքանո՞վ են պաշտպանված՝ Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց, որ եթե ծրագրեր կողքից չեք քաշում, նորից կա ռիսկ. «Նույնիսկ Google play-ի մեջ էին վիրուս գտել մեկ ամիս առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031