Իջեւան քաղաքի բնակիչ Աշոտ Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվար-փետրվար ամիսներին գաղտնի հափշտակել է Իջեւան քաղաքի Աբովյան 24/78 հասցեում գտնվող տան երկրորդ հարկում գտնվող, իր հորը՝ Պատվական Սարհատյանին պատկանող երկու բազկաթոռ, կարի մեքենա եւ վերմակ՝ հորը պատճառելով 175 հազար դրամի վնաս: Ա. Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով:
Իջեւանից ստացված տեղեկությամբ՝ Աշոտ Սարհատյանի ընտանիքը բնակվում է նույն տան առաջին, իսկ հոր ընտանիքը՝ երկրորդ հարկում, նրանց միջեւ վատ հարաբերություններ են:
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Ա. Սարհատյանը գտնվում է կալանքի տակ, «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Մեր տվյալներով՝ նա այլ հոդվածով ազատազրկման է դատապարտված, այդ պատճառով է կալանքի տակ:
Նախկինում տեղեկացրել ենք, որ վերոհիշյալ Աշոտ Սարհատյանը 2015թ.հունիսի 15-ին ծեծել է իր կնոջը: 2015թ. հոկտեմբերի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է Ա. Սարհատյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով առաջադրված մեղադրանքը կարճել՝ նրա հետ տուժողի՝ իր կնոջ հաշտվելու պատճառով:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ